Բացել լրահոսը Փակել լրահոսը
SAPC
A A
Հասարակություն

Ստուգումներ կսկսվեն. ՍԱՊԾ-ն՝ բրուցելոզով վարակված մսի վաճառքի ահազանգի մասին

Ֆերմեր Տիգրան Եղոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ Մարտունու շուկայում բրուցելոզով հիվանդ կենդանիների միս է վաճառվում:

Այս կապակցությամբ «Ա1+»-ի հետ զրույցում ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշեց, որ Տիգրան Եղոյանի հայտարարությունն իրենց համար նորություն է, և իրենք այն դիտարկում են որպես ահազանգ:

Նա նշեց, որ այդ կապակցությամբ շատ արագ ստուգումներ կսկսվեն: Անուշ Հարությունյանը նաև նշեց, նախկինում ստուգումներ իրականացվել են, սակայն բրուցելոզով վարակված մսի վաճառքի դեպք չեն հանդիպել: