Բացել լրահոսը Փակել լրահոսը
1556735749_0 27 3151 1799_600x0_80_0_0_881aca0b1933eec50dac67b03d9fdefd
A A
Քաղաքականություն

Գերագույն ռադայի ընտրություններում առաջատարն է Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը

 РИА Новости-ի հաղորդմամբ Ուկրաինայում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Առաջին հրապարակված արդյունքների համաձայն՝ Գերագույն ռադայի ընտրություններում առաջատարն է Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը:
 
Ազգային էքզիթ փոլը վկայում է, որ խորհրդարան է անցնում 5 կուսակցություն, իսկ առաջատար «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ստանում է ձայների 43.9 տոկոսը:Ըստ «112 Украина» հեռուստաալիքի անցկացրած հարցման՝ նախագահի կուսկացությունը ստանում է ձայների 42.7 տոկոսը, «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» միավորումը երկրորդն է ձայների 12.9 տոկոսով:
 
Պորոշենկոյի կուսակցությունը ստանում է 8.8 տոկոս ձայն, Տիմոշենկոյի կուսակցությունը՝ 8.5 տոկոս, Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» կուսակցությունը՝ 6.5 տոկոս:Հաղորդվում է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորահակալություն է հայտնել ուկրաինացիներին իր կուսակցությանն աջակցելու համար: