Բացել լրահոսը Փակել լրահոսը
stepan-safaryan
A A
Հասարակություն

Մեքենայում գտնվողներից ոչ մեկը որևէ կերպ կամ չափով չի տուժել․ Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել.
 
Ինչպես արդեն տեղյակ եք ԶԼՄ-ներից, այսօր Տավուշի մարզում իմ ավտոմեքենայով վթարի ենթարկվեցինք (ավտոմեքենայի աջ անվադողերը մի փոքր դուրս եկան կողնակ, որտեղի խիճն ու փոսը անկառավարելի դարձրին մեքենան):
 
Մեքենայում գտնվողներից ոչ մեկը որևէ կերպ կամ չափով չի տուժել։ Որքան էլ զարմանալի լինի, ոչ մի խազ չկա որևէ մեկի վրա, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն և ճակատագրին:
 
Բոլորիդ շնորհակալ եմ ուշադրության, անհանգստության ու մաղթանքների համար։ Մենք ողջ և անվնաս մեր հարազատների հետ շարունակում ենք նշել Վարդավառը։ Լավ եղեք բոլորդ, անշառ և անփորձանք։