Բացել լրահոսը Փակել լրահոսը
default (14)
A A
Հասարակություն

Մարդկանց կուտակումներ մետրոյի կայարանում․ գնացքը երկար ժամանակ չի եկել

Երեւանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում մոտ 25 րոպե դեպի «Բարեկամություն» կայարան տանող գնացք չի եղել, ինչի պատճառով մարդկանց կուտակումներ կան։

«Ա1+»-ի թղթակիցը հայտնում է, որ հակառակ ուղղությամբ այդ ընթացքում 3 գնացք է անցել։ Րոպեներ առաջ գնացքը եկել է, սակայն կայարանում չի կանգնել եւ շարունակել է ուղղությունը։

Քիչ առաջ մեր թղթակիցը հայտնեց, որ ի վերջո գնացքն եկել է։ Բարեկամություն կայարանում՝ դեպի Հանրապետության հրապարակ տանող գնացքը 20 րոպեից ավելի է՝ չկա, այստեղ եւս մարդկանց կուտակումներ են։

«Ա1+»-ի թղթակիցը մետրոյի կայարանի աշխատակիցներից ճշտել է, որ Սասունցի Դավիթ կայարան տանող հատվածում գնացքը խափանվել է, կանգ է առել, այլ գնացք այն հրելով հասցրել է մինչեւ կայարան, որտեղ մարդիկ դուրս են եկել գնացքից։ Տեղեկացրել են, որ գնացքի խափանումը տեղի է ունեցել երեկվա հոսանքի տատանումների հետեւանքով։