Բացել լրահոսը Փակել լրահոսը
1561637951,8433
A A
Պաշտոնական

Տաքսիստները խաբեությամբ փող են վերցրել օտարերկրացի զբոսաշրջիկներից (տեսանյութ)

Հունիսի 22-ին, ժամը 21.05-ին, ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից խարդախության վերաբերյալ հաղորդում ստացվեց:

Ոստիկանությունից հայտնում են, որ 1-02 էր զանգահարել մի հյուրանոցի տնօրեն և հայտնել, որ «Զվարթնոց» օդանավակայանում «Օպել» մակնիշի տաքսու վարորդը ֆիլիպինցի երկու զբոսաշրջիկից խաբեությամբ փող է վերցրել: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հաղորդումից ժամեր անց ոստիկանները պարզեցին, որ նշված խարդախությունը կատարել են երևանցի 40-ամյա և Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա երկու տղամարդ: 

Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը նրանք ներկայացան «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և խոստովանեցին կատարածը: 

Ըստ նախնական տվյաների` վարորդներից մեկը, մյուսին ներկայացրել էր որպես հյուրանոցի աշխատակից և չարաշահելով օտարերկացիների վստահությունը, ոչ միայն ուղևարձի, այլև հյուրանոցում մնալու համար փող էին վերցրել: Տուժողները միայն հյուրանոցում էին հասկացել, որ իրենց խաբել են:

Հանգամանքները պարզվում են:
Հափշտակված գումարը վերադարձվել է օտարերկրացիներին:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: