Բացել լրահոսը Փակել լրահոսը
dex (1)
A A
Պաշտոնական

Մաքսային հսկողությունից թաքցված 3,5 կգ դեղորայք է հայտնաբերվել

Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում ՊԵԿ ներքին անվտանգությանև մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցներըմաքսակետի ծառայողների հետ համատեղ օրերսԹուրքիայից ուղևորափոխադրում իրականացնողավտոբուսիցմաքսային հսկողությունից թաքցված դեղորայք են հայտնաբերել:Ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացի Գ.Ա.-իհայտարարագրածբեռից հայտնաբերվել է սև գույնի պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված,մաքսային հսկողությունից թաքցրած,ընդհանուր քաշով3,5 կգ դեղորայք: Ըստ քաղաքացի Գ. Ա.-ի՝ հայտնաբերված դեղորայքի առկայության վերաբերյալինքը տեղյակ չի եղել:Այն որպես ուղեկցվող բեռ իրեն փոխանցել է նույն ավտոբուսի ուղևոր Վ.-ն՝ տվյալ ուղևորափոխադրումն իրականացնողընկերության հիմնադիր տնօրեն Շ. Ա.-ի հրահանգով:

Հայտնաբերված դեղորայքն առգրավվել է, դեպքի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին