Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ՌԴ-ում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. կան զոհեր եւ վիրավորներ (տեսանյութ)

ՌԴ Նիժնեանգարսկի օդանավակայանում ուղեւորատար Ан-24 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել։

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, երկու օդաչուները մահացել են, եւս 19 հոգի հոսպիտալացվել է։ Նշվում է, որ ինքնաթիռում 43 ուղեւոր է եղել, նրանցից մեկը՝ երեխա։ 

Այսօր առավոտյան ինքնաթիռը Նիժնեանգարսկից թռել է Ուլան-Ուդե։ Սակայն օդ բարձրանալուց հետո շարժիչներից մեկը խափանվել է, եւ ինքնաթիռը հետ է վերադարձել օդանավակայան։ Վայրէջքի ժամանակ այն շինության է հարվածել, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի առթիվ ուսումնասիրություն է սկսվել։