Բացել լրահոսը Փակել լրահոսը
65138947_1606427352823957_2576553028354048000_n
A A
Հասարակություն

Մետաղի ջարդոններ արտահանող ընկերությունների խնդիրը դեռ լուծում չի ստացել (տեսանյութ)

Մետաղի ջարդոններ հավաքող և արտահանող ընկերությունները մամուլի ասուլիս էին հրավիրել, որտեղ ներկայացնում էին իրենց պահանջները։

Ընկերությունները պահանջում են ազատել իրենց հարկերից և թույլ տալ արտահանել իրենց կողմից մշակված թեթև մետաղական ջարդոնները։

Օրեր առաջ  նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության դիմաց, իսկ հետո շարժվել էին դեպի ՊԵԿ։

Այնտեղ նրանց պատասխանել էին, որ կքննարկեն և հնարավոր լուծումներ կառաջարկեն։

Երեկ այդ թեմայով քննարկում է անցկացվել Ազգային ժողովում, և որոշվել է քննարկման դնել հարցը, որի ժամանակ էլ կլսեն տարբեր առաջարկներ։

Ասուլիսի մասնակիցների խոսքով՝ ՊԵԿ-ը ոչ մի հստակ պատասխան մինչև այսօր չի տվել իրենց, «ոչ այո է ասել , ոչ էլ՝ ոչ»։ Իսկ եթե առաջիկայում այդ հարցին լուծում չտրվի, ընկերությունների ղեկավարները միահամուռ կերպով կշարունակեն իրենց սկսած քաղաքականությունը, այն է՝ բողոքի ակցիաները։