Բացել լրահոսը Փակել լրահոսը
Seda-Safaryan
A A
Հասարակություն

Ես ունեմ ցուցմունքներ, որոնք չեմ հրապարակել. Սեդա Սաֆարյան (տեսանյութ)

Փաստաբան Սեդա Սաֆարյանը ողջունում է դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած որոշումը, որի համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

Նա կարծում է , որ լավ է, երբ դատավորը իր որոշումներում կաշկանդված չէ և կարողանում է հաղթահարել իր մեջ ստեղծված արգելքները:

Փաստաբանն ասում է, որ ունի ցուցմունքներ, որոնք դեռ չի հրապարակելու, բայց երբ ժամանակը գա, կասի:

«Երբ որ երկրորդ նախագահը իրեն չենթարկվող մարդուն ասում է՝ «ես նրա մաման կլացացնեմ», դա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ շարունակում է հասարակության համար և այս գործի քննության արդարամիտ լինելու առումով իրենից ներկայացնել վտանգ»,- ասաց փաստաբանը:

Նրա կարծիքով՝ այս գործի քննությունը առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը չի կարող շարունակել: Ըստ փաստաբանի՝ դատավորն ինքն ինքնաբացարկ կհայտնի, քանի որ նա չի կարող օբյեկտիվ քննություն տանել: