Բացել լրահոսը Փակել լրահոսը
Sgo-srah
A A
Հասարակություն

Մոր թաղումից՝ կալանավորը փախուստի էր դիմել. Առավոտ

Հունիսի 20-ին ժամը 16-ի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 39-ամյա կալանավոր Մարտին Խաչատրյանը փորձել է Շահումյանի «Գոռ» սգո սրահից փախուստի փորձ կատարել։ Կալանավորված անձին կարճատեւ արձակուրդ էր տրվել՝ մոր հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։

Ըստ մեր աղբյուրի՝ կալանավորը սգո սրահից դուրս գալով նստել է արդեն շարժիչը միացրած ավտոմեքենա։ Նկատելով դա՝ ՔԿՀ-ի օպերներից մեկը կանգնել է մեքենայի դիմաց՝փակելով սգո սրահի դարպասները։ Կալանավորը չնայած ջարդեց դարպասը, բայց հաջողվեց կանխել փախուստը։ Մարտին Խաչատրյանը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել։

 

 Ավելին՝ այստեղ