Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Կարեն Ասրյանի հուշամրցաշարը հաղթեց 17-ամյա Շանթ Սարգսյանը

Երեւանում ավարտվեց շախմատի Կարեն Ասրյանի անվան 12-րդ հուշամրցաշարը:

Այսօր կայացած վերջին՝ 9-րդ տուրում, մրցաշարի միանձնյա առաջատար Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի հետ: Այդպիսով, 17-ամյա շախմատիստը վաստակեց 7,5 միավոր եւ պահպանեց առաջին տեղը:

Նրան հետապնդող շախմատիստներից երեքը՝ ուկրաինացի Վլադիմիր Օնիշչուկը, Հովիկ Հայրապետյանն ու Դավիթ Շահինյանը վաստակեցին 7-ական միավոր: Նրանք նույն հաջորդականությամբ բաժանեցին 2-4-րդ տեղերը: Հայաստանի լեգենդար շախմատիստ Ռաֆայել Վահանյանը 6,5 միավորով բաժանեց 5-9-րդ հորիզոնականները:

Հավելենք, որ Կարեն Ասրյանի անունը կրող միջազգային մրցաշարին այս տարի մասնակցեցին 8 երկրների՝  Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի,  Իրանի, ԱՄԷ-ի, Էստոնիայի 95 շախմատիստ: