Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր կընտրվի, քանի որ բանտում է եղե՞լ (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպես է պատկերացնում, որ դատարանները պետք է անկախ լինեն, այն պարագայում, երբ հայտարարում է, որ Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը քաղաքական է:

«Դուք, ինձ թվում է շատ լավ հասկանում եք, թե ինչ վտանգավոր էլեմենտ է պարունակում Ձեր պնդումը: Այսինքն, որ արդարադատությունը ուզում եք փոխել, անցումային դարձնել, Ձեր ամբողջ նպատակն այն է, որ անկախ դատական համակարգ ապահովեք: Հիմա այս ցանկության, այս նպատակի ֆոնին, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, որ Սահմանադրական դատարանը քաղաքական կոմպոնենտով ձեւավորվի: Այսինքն՝ ի՞նչ, մի ձեռքով Դուք ասում եք, որ անկախ դատարան եք ուզում, այս դատարանները իշխանությունների կրունկի տակ են այսպես ասած, մյուս ձեռքով ասում եք՝ եկեք այդ քաղաքական ազդեցությունը պահպանե՞նք: Պարզ չէ՞, որ եթե ՍԴ անդամը լինեք Դուք, լինի որեւէ մեկը, խնդրում եմ իմ ելույթի մեջ անձնավորում չփնտրել, եթե նա ընտրվել է քաղաքական շարժառիթներից, նա չի կարող չծառայել քաղաքական ուժին»,-ասաց պատգամավորը:

Գեւորգ Պետրոսյանն իր ելույթի ժամանակ հիշեցրեց նաեւ Վահե Գրիգորյանի՝ որպես իր ապագա պաշտոնավարման ընթացքում անկախության երաշխիքը վկայող փաստերը.

«Դուք ասում եք՝ մենք ոչ թե այդ պոտենցիալ ճնշողների հետ ծանոթացել ենք խաշի կամ խորովածի սեղանին, այլ ասում եք, որ բանտում ենք ծանոթացել, մեկս մյուսին օգնել է։ Բա, եղբայր, որ հանկարծ Ձեզ օգնած մարդը բանտային պայմաններում Ձեզնից աջակցություն հայցի, ինչպե՞ս եք Ձեր բանտային օրերի վառ հիշողությունները անտեսելու: Եւ մի՞թե մյուս թեկնածուները որ այստեղ չընտրվեցին, իսկ ավելի ստույգ՝ տապալվեցին, նրանց թերությունն այն էր, որ նրանք բանտում չեն գտնվե՞լ»:

Պարոն Գեւորգյանն ակնակալում է, որ ընտրություն անելիս պետք է կարեւորել ոչ թե բանտային անցյալը, այլ մասնագիտական որակի, մասնագիտական ունակությունների, այլ թեկնածուի փորձի, Սահմանադրական իրավունքի ունեցած ներդրումները:

Գեւորգ  Պետրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենց խմբակցությունը ազատ է լինելու քվեարկության հարցում: