Բացել լրահոսը Փակել լրահոսը
ff3202fcc627341143f36e2d3c3ac752
A A
Հասարակություն

Իջևանի քաղաքապետը «ապօրինի ներխուժել է քաղաքացու սեփական տարածք, հարձակվել կնոջ վրա». shamshyan.com

shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 15-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09:15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացի Վալերի Մելիքբեկյանից, ով հայտնել է, որ Իջևան քաղաքի Անկախության 13/41 հասցեում գտնվող իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքում Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը քաղաքապետարանի աշխատակիցների այդ թվում՝ կոմունալ բաժնի, ապօրինի գործողություններ են կատարում տարածքում և հարձակվել են տան անդամների վրա:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանամունքի հետաքննիչի գլխավորությամբ: