Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 16-ը հունիսի. Վլադիմիր Գասպարյանը վստահ է՝ Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի (տեսանյութ)

1992-ի հունիսի 12-18-ը ադրբեջանական բանակը լայնամասշտաբ հարձակման անցավ ռազմաճակատի ամբողջ երկայնքով։ Հարձակմանը մասնակցում էր Ադրբեջանի տարածքում տեղակայված 4-րդ ռուսական բանակի 23-րդ դիվիզիոնը։ Հայկական կողմն ունեցավ տարածքային էական կորուստներ, իսկ Արցախի տարբեր բնակավայրերից Ստեփանակերտ եւ Երեւան տեղափոխվեց ավելի քան 40 000 փախստական։

1999-ի հունիսի 16-ին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ներկայացնելով ֆինանսների նախարարի պաշտոնում արդեն 2-րդ անգամ նշանակված Լեւոն Բարխուդարյանին, կարծիք հայտնեց, որ կառավարության համար ֆինանսների նախարարի պաշտոնը նույնն է, ինչ բանակի համար գլխավոր շտաբի պետինը։

2001-ի հունիսի 16-ին, մինչ առողջապահության նախարարը կառավարության նիստում բուժաշխատողների օրվա կապակցությամբ շնորհավորական խոսք էր ասում, կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա էին իրականացնում պոլիկլինիկաների աշխատակիցները, ովքեր 5-6 ամիս արդեն չէին ստացել աշխատավարձ։

2009-ի հունիսի 16-ին Հայաստանում Իրանի դեսպանատան առջեւ հանրահավաք անցկացնող Իրանի քաղաքացիները բողոքում էին իրենց երկրում օրեր առաջ կայացած նախագահի ընտրության պաշտոնական արդյունքների դեմ, ըստ որոնց, վերընտրվել էր Մահմուդ Ահմադինեժադը։