Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ տարում 91 հայց ԶԼՄ-ների դեմ

Քաղաքականություն
shushan

Ընդամենը մեկ տարում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության եւ վիրավորանքի 91 հայցադիմում՝ 2018թ. մայիսից մինչ 2019թ. հունիս։

Այս մասին Դատական դեպարտամենտից տեղեկացրել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնին։ Անհանգստացնող վիճակագրություն է,- ասում է կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը՝ բացատրելով. «Սա հավասար է 2010-2014 թթ. զրպարտության եւ վիրավորանիքի ապաքրեականացումից հետո հաջորդած 5 տարիների վիճակագրությանը միասին վերցրած»։