Բացել լրահոսը Փակել լրահոսը
-Աբրահամյան-2-e1558865856898
A A
Պաշտոնական

Ջիվան Աբրահամյանը բերման է ենթարկվել Ազատության հրապարակում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով

Մայիսի 25-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված սպառնալիքների կասկածանքով քաղաքացի է բերման ենթարկվել:

Այս մասին գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ոստիկանության Կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել քաղաքացի Ջ. Ա.-ն, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասաց նա:

Ամենայն հավանականությամբ այդ անձը Ջիվան Աբրահամյանն է, որն իր ելույթի ժամանակ Բակո Սահակյանի վերաբերյալ սպառնալիքներ էր հնչեցրել: