Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika
A A
Սպորտ

Արթուր Դավթյանը եւս երկու ոսկե մեդալ նվաճեց Դիտյատինի գավաթում

Սանկտ Պետերբուրգում անցկացվող սպորտային մարմնամարզության Ալեքսանդր Դիտյատինի գավաթի 19-րդ խաղարկությունում Հայաստանի մարմնամարզիկները նվաճեցին հերթական մրցանակները:

Ինչպես արդեն հայտնել ենք, Արթուր Դավթյանը լավագույնն էր ճանաչվել տղամարդկանց բազմամարտում, իսկ թիմային մրցումներում նա եւ երիտասարդ Գագիկ Խաչիկյանը նույնպես զբաղեցրել էին 1-ին տեղը:

Առանձին գործիքների եզրափակիչներում Արթուր Դավթյանը ոսկե մեդալներ նվաճեց հենացատկում ու նժույգթափերում, իսկ օղակների վրա և ազատ վարժություններում արժանացավ արծաթե պարգևների: Երիտասարդների մրցումներում Գագիկ Խաչիկյանը նժուգաթափերի վրա վարժությունում ոսկե մեդալ նվաճեց , իսկ պտտաձողի վրա բավարարվեց բրոնզե պարգևով:

Այդպիսով, Հայաստանի մարմնամարզիկները ընդհանուր առմամբ Սանկտ Պետերբուրգի մրցաշարում 8 մեդալ են նվաճել՝ 5 ոսկե, 2՝ արծաթե, 1՝ բրոնզե: