Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy
A A
Հասարակություն

Օրացույց.26-ը մայիսի . Արամ Կարապետյանը՝ ամբաստանյալի աթոռին (տեսանյութ)

1998-ի մայիսի 26-ին Հայաստանում է կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։ Նա ասում է, որ Ամերիկան այլեւս չպետք է պնդի Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի մաս կազմելը։

Ազգային Ժողովի դաշնակցական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը 2001-ի այս օրը աբսուրդ է որակում Ազգային Ժողովում հոկտեմբերի 27-ի գործով ստեղծվելիք ժամանակավոր հանձնաժողովը։ Նա նաեւ չի հասկանում այն մարդկանց, ովքեր փորձում են աչքի ընկնել հոկտեմբերի 27-ի հիմնական մեղադրյալ Նաիրի Հունանյանի հասցեին ամենասուր որակումներով։ Չի հասկանում նաեւ բռնության այն մեթոդը, որով նրանից փորձում են ինքնախոստովանություն կորզել։

2011-ի այս օրը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն Ազգային Ժողովում ներկայացնում է Անկախության հռչակման 20-ամյակին նվիրված Համաներման մասին օրինագիծը։ Մինչ այդ խոսվում էր, որ օրինագծով բանտերից դուրս են գալու նախ 2008-ի նախագահի ընտրություններից հետո ձերբակալված ընդդիմադիրները։ Պարոն Թովմասյանն ասում է, որ շատերի ազատ արձակումը մեզ կօգնի ազատվել անցյալի տխուր իրողություններն ամեն օր հիշելու տխուր իրողությունից։