Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gandz - lori 25.05.
A A
Սպորտ

«Գանձասար-Կապանը» ոչ-ոքի խաղաց «Լոռիի» հետ (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի նախավերջին՝ 35-րդ տուրում, կայացավ հերթական հանդիպումը: «Գանձասար-Կապանը» սեփական դաշտում ընդունեց «Լոռի ՖԱ»-ին:

Խաղի հաշիվը առաջինը բացեցին հյուրերը. 42-րդ րոպեին աչքի ընկավ առաջնության լավագույն ռմբարկու Ջոնել Դեսիրեն, որը խփեց իր 17-րդ գոլը ընթացիկ մրցաշրջանում: 78-րդ րոպեին դաշտի տերերի խաղացող Գեւորգ Օհանյանը սեփական կիսադաշտից կատարած հեռահար անսպասելի հարվածով գրավեց դարպասը: Կողմերն այլեւս գոլ չխփեցին եւ գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1:

Այս խաղից հետո «Գանձասար-Կապանը» վաստակեց 35 միավոր եւ ընդհուպ մոտեցավ 6-րդ տեղում գտնվող «Շիրակին», իսկ «Լոռի ՖԱ»-ն 41 միավորով վերջնականապես ամրապնդվեց 5-րդ հորիզոնականում: