A
A
«Արսենալը» չորս օր առաջ մեկնեց Բաքու
Աջակցիր «Ա1+»-ինԼոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի մեկնարկից չորս օր առաջ մեկնեց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
Այդ մասին ակումբն հայտնել է իր թվիթերյան էջում՝ հրապարակելով լուսանկարներ եւ կատարելով գրառում. «Հաջորդ կանգառը Բաքվում է, Եվրոպայի լիգայի եզրափակիչում»:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում միմյանց հետ հանդիպելու են Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին»: Հայաստանի եւ Ադրբեջանի միչեւ եղած հակասության պատճառով Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է թիմի հետ մեկնել Բաքու, որտեղ տեղի է ունենալու հանդիպումը:
Next stop #UELfinal in Baku! ⚽✈?? 4 days to go Gunners!!! ❤ #M1Ö #YaGunnersYa #WeAreTheArsenal pic.twitter.com/uZrMJZYOl8
— Mesut Özil (@MesutOzil1088) 25 мая 2019 г.