Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աննա Նաղդալյան
A A
Պաշտոնական

ՀՀ ԱԳՆ-ն՝ CNN-ին. Ադրբեջանում հայերի հանդեպ ռասիզմը անհնարին դարձրեց Մխիթարյանի Բաքու մեկնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը CNN-ի հետ զրուցում ասել է, որ Ադրբեջանն անդառնալիորեն բաց է թողել հնարավորությունը՝ Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր հանձնառությունը:

«Ադրբեջանական հասարակությունում և մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումները, անհանդուրժողականությունը և անվտանգության բացահայտ ռիսկերը անհնարին դարձրեցին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` իր թիմի հետ Բաքու մեկնելը: Եվրոպայի լիգայի եզրափակիչը կարող էր լավ հնարավորություն լինել Ադրբեջանի համար՝ կյանքի կոչելու իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը՝ տարանջատել սպորտը քաղաքականությունից, ինչպես նաև ի ցույց դնել հանդուրժողականության և ոչ խտրական վերաբերմունք ցուցաբերելու իր կարողությունը։ Այս հնարավորությունը անդառնալի կերպով բաց թողնվեց»,- ասել է Նաղդալյանը։

Ադրբեջանի սպորտի նախարարը հեռուստատեսության հետ զրույցում հակառակն է պնեդել՝ որ իրենք խնդիր չեն տեսնում անվտանգության հետ կապված:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալը» և «Չելսին»: