Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Oրացույց. 25-ը Մայիսի.Կոնյակի գործարանի սեփականաշնորհման ստորագրումից՝ ագռավների հարձակում (տեսանյութ)

1999-ի մայիսի 25-ին երեկոյան կառավարությունների ընդունելության տանը տեղի է ունենում կոնյակի գործարանի սեփականաշնորհման վերջնական ստորագրումը։ Ֆրանսիացիները գործարանի համար պատրաստ են վճարել 28 միլիոն դոլար։ Նախարարների հուզմունքը մեծ է. կոնյակով շնորհավորանքի փոխարեն շրխկում են շամպայնի բաժակները։

2000 թվականի մայիսի 25-ին Երեւանում արտակարգ իրավիճակ է՝ արդեն երրորդ օրն է ագռավները հարձակվում են մարդկանց վրա, կտցում կատուների եւ շների աչքերը։

2000 թվականի այս օրը Հայաստան է   բերվում զորավար Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի աճյունը։ Այն դրված է մարզահամերգային համալիրում, որտեղ աճյունը տեսնելու համար այցելուների մեծ պակաս կա։ Ենթադրվում է, որ այդ օրերին միանշանակ չէր վերաբերմունքը ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցած հայ զորավարի հանդեպ։ 

2001-ի մայիսի 25-ին Հայաստանում են Հավաքական Անվտանգության Պայմանագրի Երկրների ղեկավարները։

2005-ի այս օրը «Ինտերպոլի» աշխատակիցներն Իտալիայում ազատ են արձակում «Կիլիկիա» նավով շուրջերկրյա ճանապարհորդության մեկնած արձակագիր Զորի Բալայանին, որին նախորդ օրը ձերբակալել էին ադրբեջանական իշխանությունների պահանջով։