Բացել լրահոսը Փակել լրահոսը
Yerevan_Opera_House
A A
Հասարակություն

Դեմ ենք Նազենի Ղարիբյանին որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեմ են օպերային թատրոնի կառավարման խորհրդի ղեկավարի պաշտոնում Նազենի Ղարիբյանի ընտրությանը:

«Տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքների վերաբերյալ Թատրոնի կոլեկտիվը միանգամայն հիմնավոր և արդարացի անհամաձայնություն ունի», - գրված է հաղորդագրությունում, ուստի կոլեկտիվը պատրաստվում է մայիսի 27-ին ժամը՝ 14:00-ին անցկացնել աշխատանքային կոլեկտիվի ժողով, ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:
Ժողովին հրավիրված են Թատրոնի կառավարման խորհրդի անդամները:

Հիշեցնենք, որ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: