Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport sari
A A
Սպորտ

«Պետք է հարգենք Մխիթարյան-քաղաքացու որոշումը». Մաուրիցիո Սարի

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում համաձայնել է այն կարծիքների հետ, որ նպատակային չէ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի անցկացումը Բաքվում:

«Ես նույնն եմ զգում, ինչ «Արսենալի» ղեկավարները: Դա շատ մեծ խնդիր է երկրպագուների համար, ուստի լավ կլիներ, որ խաղը կայանար այլ վայրում: Մենք ամեն ինչ անում ենք նրա համար, որպեսզի բոլոր խաղերին շատ երկրպագուներ լինեն», - ասել է «կապույտների» մարզիչը:

Մաուրիցիո Սարին անդրադարձել է նաեւ «Արսենալի» հայազագի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղին չմասնակցելու խնդրին:

«Ափսոսում եմ, որ ստեղծվել է այդպիսի իրավիճակ, քանի որ շատ կուզեի, որ նա լիներ խաղադաշտում: Այս վիճակում պետք է հարգենք ոչ թե Մխիթարյան ֆուտբոլիստի, այլ՝ քաղաքացու կայացրած որոշումը», - ասել է իտալացի մասնագետը: