Բացել լրահոսը Փակել լրահոսը
president1-1
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Բաղրամյան 26-ը «Հանրապետության տո՞ւն». քաղաքապետարանը հանրային քննարկում է անում

  Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2019 թվականի մայիսի 23-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ իրականացվող՝ «Երևան քաղաքում Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.26/1 հասցեում գտնվող Հանրապետության Նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:


Ըստ քաղաքապետարանի հայտարարության՝  շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2019 թվականի հունիսի 13-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am, www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով ([email protected]), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:


Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 17.00-ին, Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի հունիսի 7-ը ներառյալ ներկայացնել դիմում: