Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

«Հարգելի պաշտոնյաներ, Ձեզ հեռու պահեք բռնցքամարտից»

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ հայտարարություն է տարածել:

«Այսօր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գ.Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանին եւ երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանին, որտեղ ներկա էր Հրաչյա Ռոստոմյանը։

Մեր մարզիչներին Ռոստոմյանը հորդորել է, որպեսզի Եվրոպական խաղերի մասնակցող թիմի մեջ ներառենք բռնցքամարտիկների, որոնք ազգային հավաքականի անդամ չեն եւ առնվազն վերջին 2 տարին չեն մասնակցել ոչ մի լուրջ մրցաշարի եւ արդյունքներ չեն գրանցել։

Իրենց կամքը չկատարելու դեպքում խոստացել են չֆինանսավորել մեր մարզիկներին, որպեսզի նրանք մասնակցեն Եվրոպական խաղերին։ Սա ակնհայտ պաշտոնական դիրքի չարահաշում է։ Հարգելի պաշտոնյաներ, Ձեզ հեռու պահեք բռնցքամարտից եւ մի փորձեք միջամտել մարզիչների աշխատանքին»։

Հավելենք, որ Հրաչյա Ռոստոմյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարն է: Եվրոպական 2-րդ խաղերը կկայանան Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, հունիսի 21-ից մինչեւ հունիսի 30-ը: