Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Հասարակություն

«Հանուն անկախ դատարանի» ակցիայի մասին. Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում է (տեսանյութ)

«Ժողովրդի հաղթանակի դեմ չի կարող կանգնել ոչ մի ուժ»,- այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում.

«Ամեն ինչ պիտի տեղի ունենա ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ։ Այս գործողություններում որևէ սադրանքի տրվելը պետք է բացառվի։ Իմ հրամանն է, որ Ոստիկանությունը ապահովի խաղաղ քաղաքացիական ակցիայի անվտանգությունը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հայտարարեց՝ քանի դեռ ժողովուրդը լիազորում է իրեն ծառայություններ մատուցել, ինքն այդ ծառայությունները կմատուցի ամբողջ ծավալով։

«Մենք մեր ակցիայի ժամանակ պիտի լինենք կատարյալ քաղաքավարի միմյանց և նույնիսկ ուրիշների նկատմամբ, ովքեր դժգոհ են մեր ակցիայից։ Մենք որևէ սադրանքի չենք տրվի, բայց ոչ մի բան մեզ ետ չի պահի՝ մեր նպատակներին հասնելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա կրկին կոչ արեց վաղը 8։30-ից փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Վարչապետը ժամը 12։ 00-ին հանդես կգա հայտարարությամբ։

«Վաղվա ելույթը տեղի է ունենալու Կառավարությունում։ Ես մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների հրավիրել եմ խորհրդակցության՝ քննարկելու ընթացիկ իրավիճակը և մեր հետագա անելիքները»։