Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia(1)
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» շարունակում է հետապնդել «Փյունիկին»

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրի երկրորդ խաղում Երեւանի «Արարատ-Արմենիան» Գյումրիում նվազագույն հաշվով հաղթեց տեղի «Շիրակին»: Միակ գոլը 8-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո խփեց իվուարցի Ալֆոնս Կոջոն:   

Այդպիսով, «Արարատ-Արմենիան» այս հաղթանակից հետո վաստակեց 55 միավոր եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի միանձնյա առաջատար «Փյունիկին», որն ունի 56 միավոր:

«Շիրակը» կրեց իր երկրորդ անընդմեջ պարտությունը եւ այժմ 36 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը, սակայն կարող է կորցնել նաեւ այն, քանի որ հաջորդ հորիզոնականում գտնվող «Գանձասար-Կապանը» դեռ մեկ խաղ պետք է անցկացնի: