Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Մեր երկրի սահմանների հսկողությունն այսօր ամուր է և հուսալի». Արթուր Վանեցյան (տեսանյութ)

«Մեր երկրի սահմանների հսկողությունն այսօր ամուր է և հուսալի։ Այդպես է լինելու նաև վաղը», - հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավար Արթուր Վանեցյանն՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչությունում՝ Սահմանապահ զորքերի օրվա միջոցառման ժամանակ։

Հայաստանում այսօր նշվում է Սահմանապահ զորքերի օրը:

«Մեր հայրենիքի սահմանները սրբազան են և այդ սահմանների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության ու նրա բոլոր քաղաքացիների պարտականությունն է, իսկ այդ կարևոր առաքելության առաջին գծում դուք եք։ Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր ծառայությանը վերաբերվում է համապատասխան բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ։ Հայաստանի կառավարությունը և ողջ ժողովուրդը մեզ վստահել են մի սահմանագիծ, որտեղից սկսվում է մեր ապահովությունն ու անվտանգությունը։ Սահմանից է սկսվում նոր Հայաստանի վերելքը, չկա և չի կարող լինել կայացած պետություն առանց ապահով սահմանների», - մասնավորապես ասաց Վանեցյանը՝ շնորհավորելով սահմանապահներին օրվա կապակցությամբ։