Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արձանագրությունները հետ կանչելն ավելի կոպիտ սխալ էր,քան ստորագրելը. Արամ Սարգսյան (տեսանյութ)

Մեր համար մեկ խնդիրը պետք է լինի ոչ թե աշխարհից պահանջել, որ դատապարտեն, այլ մեր խնդիրը պետք է լինի այն, որ մենք այնքան ուժեղ լինենք, որ մեզ հետ չկարողանան այլեւս այդպես վարվել,-ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Ծիծեռնակաբերդի բարձունքում։

Ըստ նրա՝  ՀՀ իշխանությունները փորձել են հարեւն Թուրքիայի հետ 21-րդ դարին բնորոշ փոխհարաբերություններ հաստատել եւ այդ փոխհարաբերությունները հաստատելու համար նախապայմաններ չեն դրել:

«Ընդհանրապես աշխարհը ինչպե՞ս է նայում մեզ ու Թուրքիային: Աշխարհը նայում է, որ երկու իրար հարեւան պետքություններ առաջին համաշխարհային պատերազմից հետո ինչ-ինչ խնդիրներ են ունեցել, իրենք պատմության մեջ այդքան էլ չեն խորանում: Եւ առայսօր չեն կարողանում իրար մեջ ծագած այդ խնդիրները լուծել եւ իրար մեջ թշնամանք է: Եւ աշխարհը փորձում է այդ խնդիրը լուծել ավելի ժողովրդավարի դիրքերից, ավելի պատմական փորձ ունեցողի դիրքերից ու բերեցին Ժնեւում հանդիպացրեցին, փորձեցին որոշակի փաստաթուղթ ստեղծել, որով կարող էր խնդիրը տեղից պոկվել: Հայաստանը գնաց դրան ու ստորագրեց այդ փաստաթուղթը, դրանից հետո խնդիրը երկար ձգձգվեց: Ես ասել եմ, որ ստորագրելուց հետո Հայաստանը պետք է իր խորհրդարանում վավերացներ, այդ դեպքում ամբողջ խնդիրը կմնար Թուրքիայի վրա: Արձանագրություները հետ կանչելը կոպիտ սխալ էր, քան ստորագրելը, ես այդպես եմ կարծում»,-նշեց Արամ Սարգսյանը:

Արմեն  Սարգսյանը տեսնում է հնարավորություններ  տարածաշրջանում հարեւաների հետ հարեւանական հարաբերություններ ունենալու համար. «Այդ ամեն ինչը ժամանակ, ճիշտ ինֆորմացվածություն եւ հնարավորություններ է պահանջում»: