Ինչպես կառուցվեց Եղեռնի զոհերի հուշահամալիրը (տեսանյութ)
1965թ-ին՝ խորհրդային իշխանության օրոք, երբ բացարձակապես անընդունելի էր որևէ ազգային գաղափարախոսություն, հնարավոր դարձավ Հայաստանում ոչ միայն նշել Մեծ եղեռնի 50-րդ տարելիցը, այլև կառուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:
Նախարարների խորհուրդը Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի կառուցման վերաբերյալ որոշում կայացրեց:
Երիտասարդ ճարտարապետներ Արթուր Թարխանյանը ու Սաշուր Քալաշյանն ևս ներկայացնում են իրենց նախագիծը, որը և լավագույնն է ճանաչվում:
«Զարմացանք ու անասելի ոգևորություն ապրեցինք», - հիշում է Սաշուր Քալաշյանը:
Վերածննդի գաղափարը, ըստ հեղինակների արտացոլում է հուշասյունը, իսկ հարթակը, տապանն է անմար կրակով, որի տակ անմեղ հոգիների հանգրվանն է: Վերածնունդը որոշեցին ցողունի ծնունդով արտահայտել: «Իսկ ցողունը միայնակ չի լինում, զույգով է աճում,-ասում է ճարտարապետը: - Սա էր գաղափարը»:
Հուշահամալիրի նախագծի գաղափարի և կառուցման իրականացման ճանապարհին անցած դժվար պահերի մասին «Ա1+»-ը զրուցել է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ: