Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 23,04,
A A
Սպորտ

Լեւոն Արոնյանը հաղթեց Պյոտր Սվիդլերին (տեսանյութ)

Գերմանիայում ընթացող Գրենկե Չեսս Կլասիկ շախմատային մրցաշարում այսօր կայացան 4-րդ տուրի պարտիաները:

Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ եւ հաղթանակ տարավ: Մեր շախմատիստը վաստակեել է 2,5 միավոր եւ այժմ բաժանում է 3-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենն ու նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը:

Վաղը տեղի կունենան 5-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, ով այսօր նույնպես հաղթանակ տոնեց եւ վաստակեց 2,5 միավոր: