Բացել լրահոսը Փակել լրահոսը
DA888E8C-FFA0-4097-AC4B-AA52BACD0222_w1023_r1_s
A A
Հասարակություն

Կոնգրեսական Շիֆը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը

Կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ-ում հայկական կազմակերպություններից մի քանիսի անդամների հետ ներկա է եղել Բըրբենքի քաղաքային խորհրդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, որին մասնակցում էին քաղաքապետ Էմիլի Գաբել Լադին և քաղաքային խորհրդի այլ անդամներ: Ներկաների թվում են եղել սենատոր Էնթոնի Պորտանտինոն, Կալիֆոռնիայի խորհրդի անդամ Լոռա Ֆրիդմանը, Լոս Անջելեսի շրջանային կառավարիչ Քեթրին Բարգերը, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Բըրբենքի մասնաճյուղի ներկայացուցիչները:

Ավելի ուշ երեկոյան Բըրբենքի քաղաքապետարանի առջև անցկացվեց վառվող մոմերով արարողություն նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: