Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին (տեսանյութ)

Live.Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին:

Նիկոլ Փաշինյանը գոհ չէ իր աշխատանքից

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Նիկոլ Փաշինյանին հարց էր ուղղել, թե մինչև ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում աշխատել բոլորի փոխարեն։ Ի պատասխան օգտատիրոջ հարցի, վարչապետը կարծիք հայտնեց, թե երբեմն իրեն թվում է, որ չափից ավելի շատ են կենտրոնացած իր վրա, այդ պատճառով չեն նկատում բազմաթիվ անդամների աշխատանքերը։

«Ես չեմ ասում, որ թիմում բոլորը կատարյալ են, բոլորը ռեկորդ են խփում, բայց ես տեսնում եմ, որ այս մեղադրանքի 90%-ը ուղղակի հիմնավոր չէ, որովհետև մարդիկ աշխատում են։ Եվ այն արդյունքները, որոնք
ունենք այսօր, դա չի կարող մի հոգու աշխատանքի արդյունք լինել։ Դա թիմային աշխատանքի արդյունք է, և ես հիմա, երբ որ թիմին այսպիսի շեշտադրումներ լինում են ես ինձ ավելի մեղավոր եմ զգում, որովհետև
իսկապես մտածում եմ, որ ինձ վրա կամա թե  ակամա չափից ավելի մեծ
ուշադրություն եմ կենտրոնացնում, ինչի արդյունքում ուրիշների կատարած
աշխատանքը չի երևում։ Ես աշխատում եմ իմ փոխարեն, մյուսներն էլ աշխատում
են իրենց փոխարեն: Արդյո՞ք բոլորը աշխատում են այնպես, որ ես գոհ եմ
բոլորի աշխատանքից լիարժեք, ոչ,  բայց ես ձեզ ուզում  եմ ասել, որ ինքս
իմ աշխատանքից լիարժեք գոհ չեմ, բնականաբար ուրիշների աշխատանքից չեմ
կարող լիարժեք գոհ լինել։ Մյուս կողմից կարծում եմ, որ մեր թիմակիցները
հաճախ  անարդար քննադատության են ենթարկվում քաղաքական մանիպուլյացիաների
պատճառով»,- նշեց Փաշինյանը:

---------------------------------

Պապ, Աշոտը ե՞րբ է գալու, իրեն կարոտել եմ․ Փաշինյանի փոքր դստեր հարցը իրեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է օգտատերերի հարցերին։ Հարցերից մեկին պատասխանելու ժամանակ սենյակ մտավ վարչապետի փոքր դուստրը՝ Արփին, որը դիմելով հորն ասաց․

«Պապ, բան եմ ասում, պապ, բայց Աշոտը ե՞րբ է գալու, իրեն կարոտել եմ»։

Նիկոլ Փաշինյանն էլ ծիծաղելով դստեր արարքի վրա,  ասաց՝ ծառայությունը ավարտի գալու է։