Բացել լրահոսը Փակել լրահոսը
davit Sanasaryan
A A
Քաղաքականություն

Վարչապետը չի պատրաստվում պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին. Արմենպրես

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ապահովել Դավիթ Սանասարյանի՝ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշման կատարումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Հարցին՝ արդյոք վարչապետը չի պատրաստվում պաշտոնանկ անել Սանասարյանին՝ խոսնակն ասաց, որ վարչապետը մտադրություն չունի պաշտոնանկ անել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին, որովհետև հարգում է անմեղության կանխավարկածը: