Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբոտ ստեղծելը դժվար չէ. «Կրթություն և Կարիերա EXPO 2019» մասնակից (տեսանյութ)

Հասարակություն

Առավոտից  «Երեւան EXPO»-ի ցուցասրահում բազմամարդ է:  Երկրորդ օրն է շարունակվում է  «Կրթություն և Կարիերա EXPO 2019»  ցուցահանդեսը,որը  տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն և ինֆորմացիա կրթական ոլորտի մասին:

Նախակրթարաններից մինչև համալսարաններ ու կրթական տարբեր հաստատություններ ներկայացնում են իրենց  ուսուցման ծրագրերը: Այցելուները հնարավորություն են ունենում ծանոթանալ կրթական տարբեր հաստատությունների կրթության որակի, առաջադրած ծրագրերի պայմաններին:

Դրանց կողքին առանձնանում էր նաև ավագ դպրոցների, քոլեջների աշակերտների և  ուսանողների  ձեռագործության, տեխնոլոգիական տարբեր մոտեցումներով ներկայացված աշխատանքները: Իսկ ցուցադրված աշխատանքներից բացի, այցելուները հնարավորություն են ունենում այդ աշխատանքների մասնակիցը լինել՝ քիմիական փորձարկումներ անելով, հոգեբանական թեստեր անցկացնելով, մոտիկից ծանոթանալով համալսարանի ուսանողների ներկայացրած ստարտափ ծրագրերին:

Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան N2 ավագ դպրոցը  առաջին անգամ է մասնակցում EXPO ցուցահանդեսին: Ներկայացնում են իրենց  դպրոցի սաների ձեռքի աշխատանքները, ինչպես նաև դպրոցի պուրակից հավաքած  թթից պատրաստված մուրաբանները:

 «Մեր աշխատանքների վաճառքից ստացված հասույթը կտրամադրենք  դպրոցում փոքրիկ անկյուն ստեղծելուն. նաև  կուղղենք վերանորոգման աշխատանքներին»,-ասում է  աշակերտուհի Արմինե Խաչատրյանը։

Ցուցահանդեսում ներկայացված է  BEE@ Code ծրագրավորման կազմակերպությունը՝ «Սովորիր երկուսով՝ ընդամենը  մեկի փոխարեն վճարելով» կարգախոսով։

Կազմակերպության ներկայացուցիչ Լիանա Սարգսյանի խոսքով առաջին անգամ չէ, որ մասնակցում են «Կրթություն և Կարիերա EXPO»-ին : Ծրագիրը  EXPO-ի շրջանակում այցելուներին առաջարկում է սովորել Վեբ ծրագրավորում, ինչպես նաև անվճար պրակտիկա ուսանողների համար. «EXPO –ն ճանաչում է բերում և ավելի շատ երիտասարդներն են հետաքրքրված, սա հնարավորություն է տալիս մասնագիտություն ընտրելու հարցում»:

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի ռոբոտաշինության խմբակի սաների ստեղծած ռոբոտները այցելուներին անտարբեր չէին թողնում: 

Սաներից Արմեն Հովսեփյանի խոսքով՝  EXPO –ին մասնակցելու նպատակը ոչ միայն  ռոբոտները ներկայացնելն է ,այլև մյարդկանց մոտ հետաքրքրրություն արթնացնելն է.

« Իմացող մարդու համար դժվար չէ ստեղծել ռոբոտներ, սովորում ես ծրագիր և քեզ համար հաճել է լինում ստեղծել օրինակ՝ ռուբիկ- կուբիկ-ը, որը  հնարավորություն է տալիս քանդելուց հետո կարճ ժամանակահատվածում հավաքել այն: Ստեղծել ռոբոտներ, որոնք խնայում են ժամանակը և ավելի արդյունավետ են»,-ասում է  նա։

Հայկական կրթահամալիրների կողքին ներկայացված են նաև արտասահմանում կրթական հաստատությունները, որոնք ներկայացնում են իրենց ուսուցման հետարքրքություններն ու տարբերությունները: 

Ցուցահանդեսի մասնակիցների կարծիքով  expo ցուցահանդեսը հնարավորություն է տալիս առավել լայն ճանաչում ունենալ՝ստեղծելով իրենց կրթական առաջարկները ներկայացնելու հարթակ: