Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոմունիստական ծայրահեղությունից անցել ենք լիբերալ ծայրահեղության. Լևոն Շիրինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
shirinyan

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի համոզմամբ՝ հեղափոխությանն աջակցող ուժերը չեն անցել խորհրդարան: Խոսքը Հայաստանի Քրիստոնեա-Ժողովրդավարական վերածնունդ  և «Սասնա Ծռեր» կուսակցությունների մասին է: Շիրինյանը տարօրինակ որակեց այն փաստը, որ նոր իշխանությունը Սերժ Սարգսյանին մերժելուց բացի, չմերժեց նաև նրա թողած ժառանգությունը: «Ընտրական օրենսգիրքը Սերժ Սարգսյանից  մնացած ժառանգություն էր, որը աշխատեց ժողովրդական ներկայացուցչության դեմ»: Ըստ Շիրինյանի՝  խորհրդարանում  լիբերալիզմը գերակշռում է. «90-ականներին ունեինք կոմունիստական ծայրահեղություն, հիմա էլ՝ լիբերալիզմի: Երկուսն էլ վտանգավոր են, երկուսն էլ տեղ չտանող ուղղություններ են: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ապա այն  կոմպրոմիսների վարպետ է: Խորհրդարանում ընդդիմություն դերում, Շիրինյանը ո՛չ  ԲՀԿ-ին, և ո՛չ էլ ԼՀԿ-ին չի պատկերացնում:  «Ազգային ժողովում ընդդիմություն չի լինելու, որովհետև երկու ուժերն էլ «Իմ քայլը» դաշինքի հետ նույն արժեհամակարգերն ունեն: Նրանք չեն կարող լինել լիբերալ և չընդունել ԼԳԲՏ-ն, բացառված է նման բան»:  Մանրամասները՝ տեսանյութում: