Օր առաջ դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» համագումար է անցկացնում (տեսանյութ)
Ընթանում է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հիմնած «Հայաստանի Եվրոպական կուսակցության» հիմնադիր համագումարը։ «Հայաստանում երկու կուսակցություն կա, մեկը կայսերական իշխանությունն էր, այսպես ասած ԿԳԲ-ն, հիմա ՀՀԿ-ն, մյուս կուսակցությունը նույնպես բազմաթիվ անուններ է ունեցել, որը ճյուղավորվել է հիմա և կրկին տարբեր անուններ ստացել»,-ասում է Տիգրան Խզմալյանը։ Նրա խոսքով 1920 թվականից Հայաստանը ռուսական կայսերական լծի տակ է. «Հիմա պիտի հասկանանք, որ քաղաքակրթության մեջ ենք ուզում ապրել, ասում ենք, չկա այլընտրանք, պետք է օր առաջ դուրս գալ ԵԱՏՄ կոչվող թշնամական և գաղութային դաշինքից և ինտեգրվել եվրամիությանը»։ Տիգրան Խզմալյանի խոսքով իրենց նպատակը Հայաստանը եվրամիության կազմում տեսնելն է։ Նրա վստեհեցմամբ իրենք գիտեն՝ ինչպես կարող են փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը։