Open news feed Close news feed
A A
Video Official

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է (video)

Փետրվարի 20-ին, ժամը 12:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 11 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ թիվ 11 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են տարհանման միջոցառումներ. 7 քաղաքացու տարհանել են:
Ըստ նախնական տվյալների՝ ջերմահարվել են շենքի 2-րդ և 3-րդ հարկերի պատուհանները: