Էրոտիկ եւ բռնություն պարունակող հեռուստաարտադրանքը եթերում կհայտնվի կեսգիշերն անց` կանխելու անչափահասների հոգեբանության վրա հնարավոր ազդեցությունը: Այս առաջարկը ՀՌԱՀ-ինն է: Վերջինս նաեւ սահմանել է
Էրոտիկ եւ բռնություն պարունակող հեռուստաարտադրանքի չափորոշիչները:
«Հեռուստաընկերությունները այս պայմանները խախտելու դեպքում երկու անգամ կստանան նկատողություն, իսկ երրորդ անգամ` կզրկվեն լիցենզիայից»,-այսօր տեղեկացրեց ՀՌԱՀ անդամ Ժիրայր Դադասյանը: «Հայելի» ակումբի մյուս հյուրը`
Աշոտ Բլեյանը, կարծում է, որ. «Սա դեկորատիվ բնույթ է կրում և ուղղված է զբաղեցնելու հասարակությանը: Եթե լրագրողն իր մտքեր համար հայտնվում է բանտում , ուրեմն սրանով միայն սահմանափակվում են առանձին լրագրողների ու հեռուստատեսությունների գործունեությունը »: (Աշոտ Բլեյանը նկատի ուներ 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանին-խմբ)
Դադասյանը չի բացառում, որ կան ավելի մեծ ու կարևոր հարցեր, ինչպիսիներից է, օրինակ, հեռուստաընկերություններում պրոֆեսիոնալների և տաղանդավորների պակասը: Սակայն նա գտնում է, որ նոր չափորոշիչները կնպաստեն հեռուստատեսային դաշտի բարելավվմանը:
Ի դեպ, ի պատասխան Աշոտ Բլեյանի` Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ դրական գնահատականի`Ժիրայր Դադասյանը հակադարձեց, թե Նիկոլ Փաշինյանը բանտում է, որովհետև հանցագործ է:

