Հրդեհ քոլեջում

11:52 | Փետրվար 08, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհ քոլեջում

Փետրվարի 7-ին, ժամը 06.50-ին հրդեհ է բռնկվել Գյումրիի Օլիմպիական հերթափոխի քոլեջի տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.27-ին, մարվել` 08.22-ին:
Այրվել են քոլեջի` հանդերձարանը, ծանրաձողի դահլիճը, միջանցքը, սանհանգույցը, գույքը` 101 քմ ընդհանուր մակերեսով:

 


Մնացել են ձյան տակ

Փետրվարի 5-ին, ժամը 09.40-ին Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրում ձնաբքի հետեւանքով, երկու ավտոմեքենա դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հայտնվել ձնակույտում:

Դեպքի վայր է մեկնել Գավառի հրշեջ-փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարների ուժերով ձյան միջից ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերվել ՙՎԱԶ-2106՚ մակնիշի 20 ԼՍ 228 եւ ՙՈՒԱԶ՚ մակնիշի 11 ՕԼ 140 պետհամարանիշների ավտոմեքենաները եւ շարունակել ընթացքը:'

Նույն օրը, ժամը 11.00-ին, Գավառ-Սեւան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում ձնաբքի հետեւանքով ավտոմեքենա է հայտնվել ձնակույտում:
Դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական վարչության փրկարարների ուժերով ՙԳԱԶ-53՚ մակնիշի 68 ԼՕ 155 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի մաս եւ շարունակել ընթացքը:

Հայտնում են Փրկարար ծառայության մամլո բաժնից:

 

Rambler's Top100