Ինքնաշեն ատրճանակ` դեռահասի մոտ

12:53 | Փետրվար 05, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 3-ին Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողները ՙՀաղթանակ՚ զբոսայգուց բերման են ենթարկել անչափահասներ` 15-ամյա Էրիկ Պ.-ին և 14-ամյա Ռոբերտ Ա.-ին:

Անձնական խուզարկությամբ Էրիկ Պ.-ի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Էրիկ Պ.-ն հանձնվել է ծնողների հսկողությանը:
Ըստ ոստիկանության մամլո ծառայության` կատարվում է հետաքննություն:

 

Արխիվ
Rambler's Top100