ՙԱբովյան՚ ՔԿՀ մի դատապարտյալ հաղորդում է տվել, որ նույն հիմնարկի տեղամասի պետ, արդարադատության փոխգնդապետ Կարինե Համբարձումյանը 2009 թ. մայիսից ՙկիսաբաց՚ ռեժիմի կարգավիճակ տրամադրելու եւ ներկայումս կալանքից վաղաժամկետ ազատելու ու համապատասխան հանձնաժողովին ներկայացնելու համար իրենից պահանջում է 23.800 ԱՄՆ դոլար կաշառք:
Փետրվարի 4-ին դատապարտյալից 23.800 ԱՄՆ դոլար կաշառքը վերցնելուց հետո Կ. Համբարձումյանը փաստով բռնվել և բերման է ենթարկվել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:
Բացի այդ, պարզվել է, որ մեկշաբաթյա արձակուրդներ ստանալու համար 2008 թ. սեպտեմբերից մինչև 2009 թ. մայիս դատապարտյալը Կ. Համբարձումյանին տվել է ևս 2.500 ԱՄՆ դոլար կաշառք:
Փետրվարի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել նաև դատապարտյալի քույրը, որ քրոջը մեկշաբաթյա արձակուրդ տրամադրելու համար 2008 թ. սեպտեմբերին ՀՀ ԱՆ ՙԱբովյան՚ ՔԿՀ պետ Էդուարդ Հովհաննիսյանին տվել է 500 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ 2008 թ. նոյեմբերին տեղամասի պետ Կ. Համբարձումյանին` 1.100 ԱՄՆ դոլար կաշառք:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա ընթացքը լուծելու համար:

