Փետրվարի 5-ին, ժամը 02.42-ին հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտայի 22-րդ շենքին հարակից թիվ 228 էլեկտրական ենթակայանում:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` մասնակի փլուզվել է Էլեկտրական ենթակայանի տանիքը, ինչի հետեւանքով տեղի է ունեցել լարերի կարճ միացում, եւ հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.23-ին, մարվել` 03.33-ին:
Այրվել է 1 քմ մակերեսով աղբ:
Հրդեհ Դալմայի այգիներում
Փետրվարի 4-ին, ժամը 18.37-ին հրդեհ է բռնկվել Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտային հարակից ՙԴալմայի այգիներում՚:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.03-ին, մարվել` 19.10-ին:
Այրվել է 1000 քմ մակերեսով եղեգնուտ:
Այրվել են հաշվիչներ
Նույն օրը, ժամը 20.52-ին հրդեհ է բռնկվել Երեւանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 105 տան մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.09-ին, մարվել` 21.11-ին:
Այրվել է մեկ էլեկտրասյուն` մասամբ, հաշվիչների վահանակը եւ 20 հաշվիչ:

