Սարգսյանն անասուն չի արտահանում

16:40 | Փետրվար 04, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր խորհրդարանում «Ա1+»-ը ԱԺ պատգամավոր, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանից հետաքրքրվեց, թե որքանով են ճիշտ լուրերն այն մասին, որ ինքն է Թուրքիա է արտահանում տավարի միսը, եւ այդ պատճառով էլ այսօր գները կտրուկ աճել են:

Նա ասաց, որ «այդքան էժան մարդ չի, որ անասուն արտահանի», ապա ավելացրեց. «Դա հերյուրանք է, ես ոչ մի դեպքում նման գարծարքների մեջ չեմ մտել եւ չեմ մտնի, ուղղակի քաղաքական հերյուրանք է, որ ընդդիմությունը թափում է իմ վրա»:

Իսկ ինչո՞վ եք պայմանավորում գնի նման աճը, Ալեքսանդր Սարգսյանն ասաց. «Ես չեմ կարող ասել, որովհետեւ ոչ հետաքրքրվել եմ, ոչ էլ գիտեմ դրա մասին»:

Ի դեպ, նա միայն երեկ է վերադարձել ԱՄՆ-ից, եւ այսօր մասնակցեց ԱԺ նիստին:

Արխիվ
Rambler's Top100