Նիկոլը կարող է պատգամավոր դառնալ

13:51 | Հոկտեմբեր 30, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ Ազգային Կոնգրեսը այսօր քննարկել է եւ որոշել  ՀԺ -ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին թիվ 10 ընտրատարածքում որպես պատգամավոր առաջադրել:

Ինչպես տեղեկացանք  թիվ 10 ԸԸՀ նախագահ Սիլվա Մարկոսյանից, առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերն արդեն Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչները ներկայացրել են:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում մտադրություն էր հայտնել առաջադրվել նաեւ  ՀԱԿ անդամ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի  անդամ Սուրեն Սուրենյանցը, որին ՀԱԿ-ը հրաժարվել էր աջակցել: Նա դեռ հայտարարություն չի արել ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու մասին:

 

Արխիվ
Rambler's Top100