Կքննարկեն Հայաստանի հարցը

13:54 | Հունիս 22, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր տեղական ժամանակով ժամը 13.30-ին Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում է նաեւ Հայաստանի վերաբերյալ հարցը:

Հայաստանի հարցով զեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլումբիեն ներկայացնելու են իրենց երեւանյան' հունիսի 15-17-ի այցի արդյունքները:  Նախատեսվում  է կարծիքների փոխանակություն ընդդիմության ներկայացուցիների հետ, ինչպես նաեւ Հայաստանի դեմոկրատական ինստիտուտների գործառույթների վերաբերյալ նոր զեկույցի  նախագծի ներկայացում:

Համազեկուցողների' նոր զեկույցի նախագիծը կդրվի քննարկման հունիսի 24-ի ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում: Ի դեպ, Մոնիտորինգի հանձնաժողովը Հայաստանին կանդրադառնա նաեւ հունիսի 24-ի կեսօրի նիստում' մինչ ԵԽԽՎ լիագումար նիստը:

 

Արխիվ
Rambler's Top100