Քննարկվել է 15-րդ հայտը

20:05 | Մարտ 12, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Այն վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր։
Առաջին հարցով քննարկվել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք հատկացման 15-րդ հայտը` կից փաստաթղթերով։

Համաձայն հայտի` 2010 թ. ապրիլ-հունիս եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 18.966.425 ԱՄՆ դոլար, որը գրեթե ամբողջությամբ ուղղվելու է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում իրականացվող պայմանագրերի վճարումներին։

Գումարի մնացած մասը կազմում են մոնիթորինգի ու գնահատման եւ ծրագրի կառավարման ու վերահսկողության ծախսերը։ Հատկացման հայտը հաստատվել է Կառավարման խորհրդի անդամների կողմից։

Խորհուրդը քննարկել եւ հաստատել է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում կնքված «Ոռոգման կառավարման կազմակերպությունների կարողությունների ամրապնդում» պայմանագրի փոփոխության նախագիծը։ Հաստատվել է նաեւ Ջրից դեպի շուկա բաղադրիչի շրջանակներում Ջրօգտագործողների ընկերությունների եւ Ջուր մատակարարող գործակալությունների համար Աշխարհագրական տվյալների համակարգերի (GIS) ծրագրի գնման պայմանագրի նախագիծը։

Ի թիվս նիստի օրակարգում ընդգրկված լրացուցիչ հարցերի Կառավարման խորհուրդը հաստատել է Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման երկրորդ փաթեթով նախատեսված աշխատանքների, ինչպես նաեւ ոռոգման ենթակառուցվածքների անկախ տեխնիկական աուդիտորի վարձակալման մրցույթի արդյունքները եւ պայմանագրերը։

Խորհուրդն ի գիտություն է ընդունել նաեւ ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի վաղաժամկետ ընտրությունների կազմակերպման եւ իրականացման հարցի վերաբերյալ տեղեկությունը։

 

Արխիվ
Rambler's Top100