Աբրահամյանն առաջարկեց ամփոփել

14:28 | Փետրվար 05, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին:

Զրուցակիցները բարձր գնահատեցին ՀՀ ԱԺ և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի համագործակցությունը եւ գոհունակությամբ արձանագրեցին, որ նախորդ տարվա ընթացքում հաջողությամբ իրականացվեցին 2009թ. ապրիլի 15-ի ՀՀ ԱԺ և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի միջև կնքված Համագործակցության հուշագրով նախատեսված բոլոր միջոցառումները:

Հաշվի առնելով այդ հանգամանքը` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց ամփոփել 2010թ. համար նախատեսված համագործակցության ծրագրերը և շարունակել համատեղ սերտ աշխատանքը ՀՀ ԱԺ մասնագիտական կարողությունների զարգացման բնագավառում:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկեցին եվրոպական չափանիշների համաձայն ՀՀ օրենսդրությունը կատարելագործելու հարցը:

Հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

 

 

Արխիվ
Rambler's Top100