Օլեգ Եսայանը հանդիպեց Մեդվեդեւին

17:01 | Փետրվար 05, 2010 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Փետրվարի 5-ին Ռուսաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանն իր հավատարմագրերը հանձնեց Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած կարճատեւ զրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահն ողջունեց եւ շնորհավորեց դեսպան Եսայանին նշանակման կապակցությամբ եւ մաղթեց բեղմնավոր աշխատանք` ի շահ Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամության ամրապնդման, նշելով երկու երկրների փոխհարաբերությունների հատուկ բնույթն ու բարձր մակարդակը:

Ռուսաստանի Դաշնության Նախագահը նշեց, որ Ռուսաստանը եւ Հայաստանը համատեղ շատ խնդիրներ են լուծում ռազմա-քաղաքական, տնտեսական եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտներում` շեշտելով համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով` դեսպան Եսայանը Ռուսաստանի Դաշնության Նախագահին վստահեցրեց, որ իր գործունեությունն ուղղված կլինի առկա փոխհարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

 

Արխիվ
Rambler's Top100